Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Armenpress 14:01, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում է Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում Բրազիլիան է:

Լավագույն տասնյակում են նաև Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան և Դանիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am