2015-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանն ամենատաքն Է դարձել պատմության մեջ. ՄԱԿ

Armenpress 12:06, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) պաշտոնապես հավաստել Է առաջատար միջազգային օդերեւութաբանական կենտրոնների եզրակացություններն այն մասին, որ անցած չորս տարիները՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը, ամենատաքն են դարձել եղանակի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2018 թվականն զբաղեցրել Է չորրորդ տեղը վարկանիշում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 6-ին Ժնեւում տարածված հաղորդագրության մեջ ՕՀԿ-ն ուշադրություն Է հրավիրել նաեւ մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային բարձր պարունակության վրա եւ խոստացել Է մարտ ամսին հանգամանալի զեկույց հրապարակել մոլորակի կլիմայի վիճակի վերաբերյալ: «Հաստատված Է, որ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականները դարձել են ամենատաք տարիները դիտարկումների ամբողջ ընթացքում, ինչը մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային պարունակության զուգակցությամբ կլիմայի երկարաժամկետ փոփոխության շարունակման համոզիչ վկայությունն Է»,- ասված Է ՕՀԿ-ի հաղորդագրության մեջ: «Հինգ առաջատար միջազգային կենտրոնների տվյալների վերլուծությունը ցույց Է տվել, որ 2018 թվականին Երկրի մակերեւույթին միջին ջերմաստիճանը Ցելսիուսի մոտավորապես մեկ աստիճանով բարձր Է եղել բազային մինչինդուստրիալ (1850 – 1900) մեծություններից, եւ այն ամենատաքերից չորրորդն Է դարձել դիտարկումների ընթացքում»,- նշում Է ՕՀԿ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am