1000х90.jpg (78 KB)

Tesla-ն Model 3 առաջին Էլեկտրամոբիլներն Է մատակարարել Եվրոպային

Armenpress 12:02, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Incorporated-ը Model 3 մեքենաների առաջին խմբաքանակն Է մատակարարել Եվրոպային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Electrek հրատարակությունը:

Առաջին խմբաքանակը Կալիֆոռնիայից հասցվել Է Բելգիայի Զեբրյուկե նավահանգիստ, հաջորդ խմբաքանակն սպասվում Է առաջիկա օրերին: Tesla Model 3-ը՝ Tesla-ի ամենաբյուջետային մոդելը, ներկայացվել Էր 2016 թվականի մարտին, ավտոմոբիլների պատվերների ընդունումը մեկնարկել Էր 2016 թվականի ապրիլին: Արտադրությունն սկսվել Է 2017 թվականի երրորդ եռամսյակում եւ ուղեկցվել բազմաթիվ խնդիրներով, բայց աստիճանաբար ավելացել Է ու 2018 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել 50 հազար մեքենան: Model 3-ի զանգվածային արտադրությունը համարվում Է ընկերության՝ շահութաբեր մակարդակի հասնելու բանալին: Ընդամենը Եվրոպայի բնակիչները պատվիրել են շուրջ 14 հազար Model 3, պատվերների մեծ մասն ստացվել Է Գերմանիայից եւ Նորվեգիայից: Եվրոպացի բազմաթիվ հաճախորդներ իրենց ավտոմեքենաներին սպասել են երեք տարի: Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսվա ընթացքում Էժանացել են 10 տոկոսով, ընկերության կապիտալացումը կազմում Է 55,5 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am