Եվրոպական խաղերին Հայաստանն առայժմ ունի 11 ուղեգիր

Armenpress 18:32, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը դեռևս 11 մասնակից ունի, սակայն թիվը կարող է ավելանալ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ-ից:  

 Մինսկում հանդես կգան սամբիստները (5 տղամարդ, 1 կին), մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոե մրցաձևի երկու թիավարներ:

Մասնակցության ուղեգրեր ենք ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և  դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ  մարզաձևերի ներկայացուցիչներից:

Որոշ մարզաձևերում (սամբո, կանոե և այլն) ուղեգրերը անվանական չեն և  խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան  մարզչական խորհուրդները:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` հունիսի 21-30-ը: Խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ 50 երկրից: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Մինսկի օլիմպիական մարզադաշտում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am