Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը շարունակում է մնալ անազատ երկրների շարքում

Armenpress 18:07, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Կազմակերպության զեկույցում ողջունվում է Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացը, և միևնույն ժամանակ քննադատվում Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը: Freedom House-ի հրապարակած զեկույցում Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին  այս տարի նույնպես դասվել է անազատ երկրների  շարքին: 

Ադրբեջանի ոստիկանությունը և անվտանգության ուժերը հետևողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց, լռեցնելու ազատ խոսքի իրավունքը իրացնել փորձող քաղաքացիներին և ընդդիմադիր գործիչներին: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը,   անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,  նրանց դեմ ուղղված  հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության  շինծու մեղադրանքները և ձերբակալությունները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am