Փորձագետները գնահատել են տեսարժան վայրերի ազդեցությունը մերձակա բնակարանների արժեքի վրա. Daily Mail

Armenpress 16:03, 6 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիստական տեսարժան վայրերն ազդում են դրանց մերձակա բնակարանների արժեքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Փորձագետները գնահատել են աշխարհի ամենամեծ հաճախելիությունն արձանագրած տեսարժան վայրերի ինֆլյացիոն Էֆեկտը եւ պարզել, թե որքան թանկ արժե դրանց մերձակայքում, օրինակ, մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ապրելը: Պարզվել Է, որ գնորդները, որոնք ցանկանում են ապրել Hollywood հայտնի նշանի մերձակայքում, պետք Է պատրաստ լինեն ներդնել մեկուկես միլիոն եւ ավելի դոլար, ինչը 1057 տոկոսով ավելի Է Լոս Անջելեսի ցանկացած այլ անկյունում գտնվող բնակարանի արժեքից: Այն տեսարժան վայրերի ցուցակում, որոնք առավել ուժեղ են ազդում անշարժ գույքի արժեքի վրա, երկրորդ տեղն զբաղեցրել Է Բուրջ Խալիֆա երկնաքերը: Նրա բարձրությունը 828 մետր Է: Դուբայի խորհրդանիշներից մեկի հարեւանությամբ բնակարանը 687 տոկոսով ավելի թանկ Է նստում, քան քաղաքի մեկ այլ վայրում՝ 1 մլն դոլարից փոքր-ինչ ավելի: Ցուցակի երրորդ հորիզոնականում Է Վաշինգտոնի հուշարձանը: Սպիտակ տան եւ Կապիտոլիումի միջեւ գտնվող 169 մետր բարձրությամբ կոթողի մերձակա բնակարանները 678 տոկոսով ավելի թանկ արժեն, քան Վաշիգնտոնի որեւԷ այլ վայրում, խոսքը գրեթե երկուսուկես միլիոն դոլարի մասին Է: Նաեւ ցուցակում տեղ են գտել, օրինակ՝ Սիդնեյի օպերային թատրոնը (այն մերձակա անշարժ գույքի արժեքն ավելացնում Է 459 տոկոսով), Էյֆելյան աշտարակը (բնակարանի գինն ավելացնում Է 334 տոկոսով), Բիլբաոյի Հուգենհեյմի թանգարանը (+171 տոկոս), Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը (+264 տոկոս) եւ ուրիշներ:Միակ տեսարժան վայրը, որի մերձակայքում գտնվող բնակարանները փոքր-ինչ ավելի Էժան են, քան քաղաքի մյուս շրջաններում, Հռոմի Կոլիզեյն Է: Ճիշտ Է՝ գնի տարբերությունն ընդամենը 0,1 տոկոս Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am