Tesla-ն ինքը կուտակիչներ կարտադրի Էլեկտրամոբիլների համար. Bloomberg

Armenpress 17:48, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը, որը պատկանում Է միլիարդատեր Իլոն Մասքին, պայմանավորվել Է կուտակիչներ արտադրող կալիֆոռնիական Maxwell Technologies-ի գնման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

«Tesla-ն կուտակիչ մարտկոցներ արտադրող Maxwell Technologies-ն գնում Է 2018 մլն դոլարով»,-նշում Է գործակալությունը, հավելելով, որ այդ ընկերության տեխնոլոգիաները թույլ կտան արագացնել Էլեկտրամոբիլների լիցքավորումը:

Maxwell Technologies-ն արդեն ավելի քան կես դար կուտակիչներ ու գերկոնդենսատորներ Է արտադրում արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Ներկայում ընկերությունն իր արտադրանքը մատակարարում Է այնպիսի ավտոհսկաների, ինչպիսիք են՝ General Motors-ը եւ Volkswagen-ը: Reuters գործակալության տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ Tesla-ն իր բոլոր կուտակիչները պատվիրում Է Panasonic ճապոնական կորպորացիային:

Ինչպես ընդգծում են փորձագետները, Maxwell Technologies-ի գնումը Մասքի ընկերությանը թույլ կտա ամենակարճ ժամկետում կարգավորել Էլեկտրամոբիլների համար սեփական կուտակիչների արտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am