1000х90.jpg (78 KB)

«Խոզագրիպից» Վրաստանում 55-ամյա տղամարդ է մահացել

Armenpress 16:40, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: H1N1 վիրուսից կամ «խոզագրիպից» բարդացումների հետեւանքով Վրաստանի Մառնեուլ քաղաքում (Քվեմո-Քարթլիի տարածաշրջան) մահացել Է 55-ամյա մի տղամարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առաջին ալիքը:

Տղամարդուն հունվարի 16-ին ծանր վիճակում տեղափոխել Էին «Ավերսի» կլինիկա: Լաբորատոր հետազոտությունը հաստատել Է գրիպի վիրուսը: Պացիենտին միացրել են արհեստական շնչառության ապարատին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում հարյուր հազար մարդուն բաժին Է ընկնում 211 հիվանդացած: H1N1 վիրուսից մահացածների թվաքանակն այս տարեշրջանում արդեն հասել Է 21-ի: Հիվանդության դեպքերը պակասում են, բայց գրիպի վիրուսը դեռեւս շրջանառում Է երկրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am