Իրանում ածխաջրածինների եւ բնական գազի ռեկորդային պաշարներ են արձանագրել

Armenpress 18:06, 4 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հեղուկ ածխաջրածինների կորզվող պաշարների ծավալը ներկայում գտնվում Է ռեկորդային մակարդակի վրա եւ կազմում Է 160,12 մլրդ բարել, բնական գազինը՝ 33,33 տրլն խորանարդ մետր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Shana գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական նավթընկերության (NIOC) տվյալները: «Դա Իրանին դարձնում Է մոլորակի վրա նավթահումքի, խտանյութի եւ գազի պաշարների՝ աշխարհում խոշորագույն տիրակալը»,-գրում Է գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am