Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն Է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով

Armenpress 15:25, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն Է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով: Խոսքը վերաբերում Է վերջին տարում մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդության հայտնաբերման ցուցանիշին: Տվյալները տարածել Է Առողջապահության համաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում Է, որտեղ արձանագրվել Է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81): Ցուցակում Սերբիայից, Ալբանիայից եւ Լիբերիայից հետո գտնվում Է Վրաստանը, որտեղ վերջին մեկ տարում արձանագրվել Է կարմրուկի 1562 դեպք (գործակիցը՝ 397.92):

Վերջին մեկ տարում կարմրուկի տարածման բարձր ցուցանիշ Է արձանագրվել Մոնտենեգրոյում, Հունաստանում, Իսրայելում եւ Եմենում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am