1000х90.jpg (78 KB)

Facebook-ը եւ Twitter-ը ՌԴ-ի, Վենեսուելայի եւ Իրանի հետ կապված հարյուրավոր օգտահաշիվներ են հեռացրել

Armenpress 12:05, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը եւ Twitter-ը գրեթե միաժամանակ հայտնել են իրենց սոցիալական ցանցերից օգտահաշիվների հեռացման մասին, որոնք, ինչպես իրենք են պնդում, գաղտնի արշավ են վարում հօգուտ Իրանի իշխանությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Facebook-ը հունվարի 31-ից երեկը հայտարարել Է 783 հաշվեգրանցման դադարեցման մասին, որոնք Facebook-ում եւ Instagram-ում «համակարգված անհավաստի գործելակերպի» մասնակիցներ են: Պնդում են, որ օգտահաշիվների ակտվությունն «ուղղորդվել Է Իրանից»: Սոցցանցի տվյալներով՝ Էջերի ակտիվությունն առաջին հերթին ուղղվել Է Մերձավոր Արեւելք եւ Հարավային Ասիա, ինչպես նաեւ միտված Է եղել դեպի ԱՄՆ:

Գրեթե միաժամանակ Twitter-ը հայտարարել Է Իրանից մի քանի օգտահաշիվների հեռացման մասին, որոնք ձեւացել են ամերիկացիներ կամ նորությունների գործակալություններ:

Բացի դրանից, սոցցանցը հայտարարել Է վեց հազար հաղորդագրություններ հեռացնելու մասին, որոնք, ենթադրաբար, ստեղծվել Էին 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա ազդելու փորձի համար: Նշվում Է, որ ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության հիմնական մասն ստեղծվել Է ԱՄՆ-ի ներսում, բայց դրա առաձին աղբյուրներ, հավանաբար, գտնվել են Իրանում, Վենեսուելայում եւ Ռուսաստանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am