Քյոլնի Մայր տաճարի բակում հավաքված հայերը ՀՀ վարչապետին դիմավորել են ծափողջույններով

Armenpress 18:15, 31 Հունվար, 2019

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական  այցի շրջանակներում այցելեց  Քյոլնի Մայր տաճար:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Տաճարի բակում վարչապետ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր:

Նրանք փոքրիկ երկխոսություն ունեցան վարչապետի հետ, նշեցին որ թեպետ հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշի ուշով հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին:  Նրանք ընդգծեցին, որ իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարևորում են վարչապետի այցը Գերմանիա:

Տաճարի մոտ հավաքված հայերն առիթը բաց չթողեցին և լուսանկարվեցին ՀՀ վարչապետի հետ:

Քյոլնի Մայր տաճարը դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ  տաճար է: Այն համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում։ Քյոլնի Մայր տաճարը Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Միջինացված տվյալներով, ամեն օր Քյոլնի Մայր տաճար է այցելում  շուրջ 20 000 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am