Սանկտ-Պետերբուրգում հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել

Armenpress 16:20, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշել է հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում ժամերգություն է կատարվել  նվիրված հայոց բանակի կազմավորման 27-ամյակին, այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Արթուր Բարսեղյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am