Facebook-ը վճարում Է օգտատերերին՝ նրանց հետեւող VPN-ծառայության տեղակայման համար. TechCrunch

Armenpress 14:52, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը վճարում Է օգտատերերին՝ Facebook Research-ի VPN-ծառայության տեղակայման համար, որն ընկերությանը թույլ Է տալիս հետեւել նրանց ակտիվությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է TechCrunch առցանց-պորտալը:

TechCrunch-ի հետաքննության համաձայն, 2016 թվականից Facebook-ը 13-ից մինչեւ 35 տարեկան օգտատերերին ամսական 20-ական դոլար Է վճարում Facebook Research-ի VPN-ծառայության տեղակայման համար, նաեւ պարգեւատրում Է նախատեսված նոր կլիենտներ ներգրավելու համար: Նշվում Է, որ Facebook-ը նաեւ օգտատերերին խնդրում Էր պատվերների իրենց պատմության սքրինշոթներն անել Amazon կայքում: Facebook-ում հայտնել են, որ իրենք Facebook Research-ն օգտագործում են իրենց լսարանի նախապատվությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար եւ պլանավորում են շարունակել նման գործունեությունը:

Փորձագետի կարծիքով, որին դիմել են TechCrunch-ի ներկայացուցիչները, հավելվածի շնորհիվ Facebook-ը կարող Է մշտական հիման վրա հավաքել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ «անձնական հաղորդագրությունները սոցիալական ցանցերի եւ մեսենջերների հավելվածներում, ներառյալ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք օգտատերերն ուղարկում են միմյանց, Էլեկտրոնային փոստի հասցեները, ակտիվությունը Համացանցում եւ նույնիսկ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»: «Ստույգ տեղեկատվություն չկա այն մասին, թե հատկապես ինչ տվյալներով Է հետաքրքրված Facebook-ը, բայց ընկերությունը գործնականում անսահմանափակ մուտք Է ստանում օգտատիրոջ սարք, երբ նա տեղադրում Է հավելվածը»,-եզրափակել Է փորձագետը: Ինչպես նշում Է TechCrunch-ը, Facebook-ի նման գործողությունները կարող են խախտել Apple ընկերության քաղաքականությունը, որի առցանց-խանութում նույնպես ներկայացված Է VPN-ծառայությունը: Apple-ում TechCrunch-ին հայտարարել են, որ տեղյակ են իրադրությանը, բայց առայժմ այն չեն մեկնաբանի:

Ինչպես գրում Է պորտալը, Facebook-ն արդեն մեկ անգամ չԷ, որ Apple-ի ներկայացուցիչների կողմից քննադատության Է ենթարկվել օգտատերերի տվյալները հավաքելու պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am