Apple-ը կշտկի iPhone-ի աշխատանքի սխալները տեսազանգ կատարելիս

Armenpress 12:57, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը մինչեւ շաբաթվա վերջը կգործարկի ծրագրային ապահովման (ԾԱ) նորացում, որը կշտկի iPhone-ի աշխատանքի սխալները տեսազանգ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Ավելի վաղ սարքի օգտատերերը նկատել են, որ սմարթֆոնի տերն հրավիրվող բաժանորդի հեռախոսից աուդիոն լսել Է մինչեւ կանչին պատասխանելը: Նման իրավիճակները, ինչպես նշվում Է, առաջացել են Apple FaceTime տեսազանգի գործառույթից օգտվելիս: «Մենք գիտենք այդ խնդրի մասին, մենք արդեն գիտենք, թե ինչպես ենք անելու շտկումը, որը ԾԱ-ի նորացման մեջ կգործարկվի այս շաբաթ»,-ասել Է Apple-ի ներկայացուցիչը: Ենթադրվում Է, որ սխալը կապված Է Apple-ի` խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել Է 2018 թվականի հոկտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 12.39



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am