Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն հիմնել

Armenpress 18:10, 26 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հունվարի 26-ին՝ պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելու լուրերի մասին 24News- ի հարցին։  

«ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել կուսակցություն կամ ուղղակի, թե անուղղակի աջակցել որևէ կուսակցության»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող հայ-իտալական գիտական համաժողովին, որը վերաբերում էր արհեստական բանականության զարգացմանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am