«Ֆեյսբուք»-ն իր մեսենջերը միացնում է «Ինստագրամ»-ին և «WhatsApp »-ին

Armenpress 21:21, 25 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մտադիր է իր մեսենջերի, «WhatsApp »-ի և «Ինստագրամ»-ի հաղորդագրությունների ծառայությունները միացնել միմյանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Չնայած երեքն էլ կմնան որպես առանձին հավելվածներ, սակայն դրանք կապված կլինեն այնպես, որ հաղորդագրությունները կարող են փոխանցվել մեկը մյուսի միջև:

«Ֆեյսբուք»-ից BBC-ին տեղեկացրել են, որ դա երկար գործընթացի սկիզբն է: Այս միացումը նշանակում է, որ «Ֆեյսբուք»-ի օգտատերերը կարող են հաղորդակցվել անգամ այն անձի հետ, ով ունի միայն «WhatsApp »-հաշիվ:

Երեքի միավորման աշխատանքները արդեն մեկնարկել են, այս մասին հաղորդում է «The New York Times»-ը, և ակնկալվում է, որ կավարտվեն մինչ 2019-ի վերջ կամ մյուս տարվա սկզբին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am