Ռուբեն Սաֆրաստյանն Արցախի հիմնահարցի կարգավորումն առանց ԱՀ մասնակցության հնարավոր չի համարում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացն առաջխաղացում չի կարող ունենալ առանց Արցախի Հանրապետության մասնակցության:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ես առանձնապես սպասումներ չունեմ, որ 2019 թ. Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը կստանա ինչ-որ նոր զարգացում: Չեմ կարծում, որ դրա համար կան նախադրյալներ: Բանակցային գործընթացը կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, երբ որպես բանակցային գործընթացի հիմնական մասնակից դառնա Արցախի Հանրապետությունը, սա հուշում է նմանատիպ հակամարտությունների կարգավորման ամբողջ մարդկային պատմության փորձը: Այնպես որ, չեմ կարծում, թե կտեսնենք իրական զարգացումներ Արցախի հիմնահարցում»,- ասաց Սաֆրաստյանը:
Արևելագետը նաև նշեց, որ այս հարցի կարգավորման համար ամենակարևոր նախադրյալներից մեկի բացակայությունը նաև այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր մոտեցումն ու քաղաքականությունը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը