1000х90.jpg (78 KB)

Հայտնի է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը. Արմեն Ռուստամյանն ընտրվել է կուսակցության Բյուրոյի նախագահ

Armenpress 10:21, 25 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը հունվարի 24-ին ավարտել է  աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր հունվարի 16-ին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը իր օրակարգը սպառիչ կերպով քննարկելուց հետո, ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։

ՀՅԴ. Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել  Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

           

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են.

Արմեն Ռուստամյան՝ նախագահ

Վիգեն Բաղումյան

Արամ Գալուստյան

Վիգեն Յագուպյան

Յակոբ Խաչերյան

Արսեն Համաբարձումյան

Կիրո Մանոյան

Բենիամին Պչաքճյան

Սպարտակ Սեյրանյան

Րաֆֆի Տոնապետյան

Հովսեփ Տեր-Գևորգյան

Մուրադ Փափազյան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am