1000х90.jpg (78 KB)

ԵԽԽՎ-ն կոչ Է արել ՌԴ-ին՝ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

Armenpress 16:37, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները բանաձեւ են ընդունել, որում Ռուսաստանին կոչ են արել՝ անհապաղ ազատել սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով ձերբակալված ուկրաինացի նավաստիներին եւ պաշտպանել են Կերչի նեղուցում ստեղծված իրադրության մոնիթորինգի համար միջազգային դիտորդների խումբ ուղարկելու նախաձեռնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկությունը տեղի Է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում հունվարի 24-ին կայացած շտապ բանավեճերի արդյունքների շուրջ: Փաստաթուղթն ընդունելու օգտին քվեարկել Է 103 խորհրդարանական, դեմ՝ երեքը, 16 մասնակիցներ ձեռնպահ են մնացել: Փաստաթղթում վեհաժողովը դատապարտել Է «Ռուսաստանի կողմից ռազմական ուժի օգտագործումն ուկրաինական ռազմանավերի եւ դրանց անձնակազմերի դեմ, … կոչ Է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինացի զինծառայողներին եւ ապահովել նրանց անհրաժեշտ բուժօգնության, իրավաբանական եւ հյուպատոսական օգնության տրամադրումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am