1000х90.jpg (78 KB)

Հայ ռեժիսորների ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Ռոտերդամի  կինոփառատոնում

Armenpress 16:42, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից»  գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

«Մենք յոթերորդ անգամ ենք մասնակցում այս փառատոնին: 1992 թվականին փառատոնի հետ համատեղ արտադրել ենք «Ռադիո Երևան» կինոնկարը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արսեն Ազատյանը:

Նա ասաց, որ պրեմիերայից հետո ֆիլմը կներկայացվի բազմաթիվ փառատոներում, իսկ դեկտեմբերին նախատեսվում է դրա հայաստանյան պրեմիերան:

Ժապավենն ընտրվել է փառատոնի պաշտոնական՝ «Deep Focus/Signature» ծրագրում, որտեղ ընդգրկված են կինոյում մեծ վաստակ և հեղինակություն ունեցող հայտնի ռեժիսորների և հեղինակների նոր ստեղծագործություններ։

Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոների (Բեռլին, Ռոտտերդամ, Լոկառնո, Բուսան, Մոսկվա, Մոնրեալ, Սիդնեյեւայլն), ունեն մրցանակներ և լայն արձագանք մամուլում։

Նրանք հայ հասարակությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ կինոնկարներով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am