Բրյուսելում ի պաշտպանություն կլիմայի երիտասարդական երթը 35 հազար մասնակից Է հավաքել

Armenpress 16:16, 24 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում կլիմայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների պահանջով բարձրդասարանցիների եւ ուսանողների երթին մասնակցում Է 35 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Դա վերջին ժամանակներս երրորդ նման միջոցառումն Է, ավելի վաղ երթին մասնակցել են միայն դպրոցականները: «Պաշտոնական հաշվարկներով՝ երթին մասնակցումԷ 35 հազար մարդ»,- հայտնել Է մայրաքաղաքի կենտրոնական շրջանի ոստիկանական վարչությունը: «Երիտասարդությունը հանուն կլիմայի» (YouthforClimate) երթի մասնակիցները պտույտ կգործեն Բրյուսելի կենտրոնի շուրջը, միջոցառման համար նախատեսված Է երեք ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am