1000х90.jpg (78 KB)

Վրաստանը կարմրուկի համաճարակի եզրին Է

Armenpress 15:12, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:

Տարեսկզբից արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կատարվում Է անվճար:

Իմնաձեի խոսքով՝ վերջին երեք օրը պատվաստումներ են արվել շուրջ 12 հազար քաղաքացիների: Մասնագետները Վրաստանի բնակիչներին, հատակապես 20-ից մինչեւ 40 տարեկան տարիքային կատեգորիայի բնակիչներին, կոչ են անում պատվաստում ստանալ այն դեպքում, եթե նրանք չեն հիշում, թե ավելի վաղ պատվաստում անցել են արդյոք, հաղորդել Է Sputnik-Վրաստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am