Հայաստանի փոքրիկ երգիչների շենքի փլուզված պատը վերականգնելու համար կառուցապատողը կտրամադրի 14 մլն դրամ

Armenpress 15:07, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի փլուզված պատը վերականգնելու համար ստորագրվելու է եռակողմ պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Պայմանագիրը ստորագրելու են կառուցապատողը, երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Կառուցապատողը՝ իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին տրամադրելու է 14 մլն ՀՀ դրամ: Նա կգա Իտալիայից և կներկայացնի կառույցի վերականգնման նախագիծը»,- շեշտեց Մեսչյանը և հավելեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի հարցը, որը գտնվում է Արամի 23 հասցեում, արդեն փակված է:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն այդ հարցին որևէ առնչություն չունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am