Sony-ն մտադիր է հսկման նոր գործառույթներով օժտել իր Էլեկտրոնային շնիկ-ռոբոտին

Armenpress 14:50, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Sony կորպորացիան մտադիր Է նոր գործառույթներով օժտել իր Aibo արհեստական ինտելեկտի տարրերով Էլեկտրոնային շնիկ-ռոբոտին: Ենթադրվում Է դրան սովորեցնել ճանաչելու մինչեւ 10 մարդու դեմք եւ անուն, ինչպես նաեւ հսկել տան կամ հողամասի տարածքը: Շնիկի ծրագրային ապահովման համապատասխան անվճար նորացումը կարելի կլինի ստանալ արդեն փետրվարի կեսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Japan Times թերթը:

Նոր գործառույթն Aibo-ին թույլ կտա, օրինակ, հետեւել տանը մնացած երեխաներին կամ տարեց մարդկանց, այն նաեւ կկարողանա Համացանցով համապատասխան տեղեկացումներ ուղարկել իր տիրոջը: Ծրագրային լրացումը համատեղ մշակվել Է Sony-ի եւ Ճապոնիայի Secom պահպանության խոշոր ընկերության մասնագետների կողմից:

Հունիսին կհայտնվի նաեւ վճարովի հավելված Aibo-ի ծրագրի համար. այն տիրոջը թույլ կտա հեռավորության վրա շնիկին ուղարկել տան որեւիցե մաս եւ ստուգել, թե այնտեղ ինչ Է կատարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am