Երևանում շուտով ակտիվ շինարարություն է սկսվելու հատկապես բնակելի ոլորտում

Armenpress 14:41, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 100 օրվա ընթացքում տրամադրվել է մոտ 170 շինարարության, 20 քանդման թույլտվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտի 4 200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ»,- նշեց Մեսչյանը։

Անդրադառնալով նախագծային բլոկին՝ Երևանի գլխավոր ճարտարապետն ընդգծեց, որ շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում:

Նրա խոսքով՝ շատ ակտիվ ու բավականին դրական շարժում կա այդ հարցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am