62-ամյա քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել. փրկարարները կանխել են ինքնահրկիզման փորձը

Armenpress 14:32, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ «911» ծառայությանը  հունվարի 24-ին, ժամը 11:37-իահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:

Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am