ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի

Armenpress 13:37, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում  է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: 

«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

- ՀՀ փոխվարչապետեր- Վարչապետի աշխատակազմի ղեկավար- ԱԽ քարտուղար- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ- Աշխատակազմի վարչության պետեր- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր- Վարչապետի խորհրդականներ- Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն. - Երկու փոխվարչապետերը- ԱԽ քարտուղարը:

Եվ վերջ: Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am