Յանուկովիչին մեղավոր ճանաչեցին պետական դավաճանության մեջ

Armenpress 13:25, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր Է ճանաչել պետական դավաճանության գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Հանցագործություններ կատարելու մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված Է համապատասխան եւ թույլատրելի ապացույցներով»,-հայտարարել Է դատավորը:

Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու եւ պատերազմ մղելու մեջ:

Նախկին նախագահն ինքը կտրականապես ժխտում Է իր մեղքը: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ: Դատավճիռը կայացվել Է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում Է Ռուսաստանում եւ ոչ մի անգամ ներկա չի եղել դատարանի նիստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am