Արարատի և Արմավիրի մարզերի 2 համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Armenpress 13:17, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում:

«2019 թվականի հունիսի 9-ին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում և Արարատի մարզի Սիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ»,- նշված է որոշման նախագծում:

Հարցը ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am