Արազ Օզբիլիսի թիմը դուրս եկավ Նիդեռլանդների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ  

Armenpress 12:43, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն օգնեց թիմին դուրս գալ Նիդեռլանդների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդեռլանդների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Վիլլեմ-2»-ը մրցեց «Տվենտեի» հետ և հաղթեց 3:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Վիլլեմ-2»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:

Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26/27-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am