Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի

Armenpress 12:32, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծերի փաթեթով, մասնավորապես,  առաջարկվում է 2019թ. սեպտեմբերի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված 23 տոկոս դրույքաչափի:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչև 2023թ. հունվարի մեկն աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափը՝ հասցնելով այն 20 տոկոսի:

Մասնավորապես, առաջարկվում է 2020թ. հունվարի 1-ից դրույքաչափը դարձնել 22 տոկոս, 2021թ. հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2022թ. հունվարի 1-ից՝ 20.5 տոկոս, 2023թ. հունվարի 1-ից 20 տոկոս:

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հանրային քննարկումների փուլն անցնելուց հետո փաթեթը կքննարկվի կառավարությունում և կուղարկվի Ազգային ժողով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am