«Արագած» բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի  

Armenpress 12:15, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արագած» բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի, ով կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ակումբի նախագահ Դավիթ Ջունթոյանը: «Մեր մարզիչը կլինի Վլադան Գլավինիչը: Նա փորձառու մարզիչ է, և մենք միասին կաշխատենք մինչև մրցաշրջանի ավարտը»,-ասաց Ջունթոյանը:

«Արագած» բասկետբոլային ակումբը գլխավորում է Հայաստանի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 25 միավոր: 24 միավորով երկրորդ տեղում «Ուրարտու»-ն է: 22 միավոր ունի «Արթիկ»-ը, իսկ 21-ական միավոր՝ ՖԻՄԱ-ն և «Արցախ»-ը: «Էրեբունի»-ն 18 միավորով վերջին տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am