Ավստրալիայի բաց առաջնության կանանց եզրափակիչի մասնակիցները հայտնի են  

Armenpress 12:09, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչում չեխուհի Կարոլինա Պլիշկովան մրցեց ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ: 1 ժամ 53 րոպե ձգված մրցախաղում Օսական հաղթեց 6:2, 4:6, 6:4 հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար պայքարում էին Պետրա Կվիտովա-Դանիել Կոլինզ զույգը: 1 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում Կվիտովան գերազանցեց 7:6 (7:2), 6:0 հաշվով:

Կանանց եզրափակիչը կկայանա հունվարի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am