1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. միկրոավտոբուսի վարորդը զոհվել է

Armenpress 12:00, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Վորոնեժի մարզում՝ Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին, հունվարի 24-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝  հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատունը:

Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am