Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչել Է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Armenpress 10:54, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոյին այդ երկրի նախագահի պաշտոնակատար Է ճանաչել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչում Է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եւ ողջունում Է Վենեսուելայի քաղաքացիների հայտարարությունները ազատության ու ժողովրդավարության համար նրանց պայքարում»,- գրել Է Զալկալիանին Twitter-ում:

Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում, հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին եւ ընդգծել, որ իր վարչակազմն ամեն գինով պաշտապանելու Է երկրի ինքնիշախանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am