Վենեսուելայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

Armenpress 21:35, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում անկարգությունների ու բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:

Հունվարի 22-ին Կարակասում տեղի էր ունեցել զինվորականների ըմբոստության անհաջող փորձ, որի մասնակիցները ձերբակալվել էին: Սակայն քաղաքի մի շարք թաղամասերում սկսվել էին զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն ցուցարարների: Իշխանությունները ցույցերը ցրելու նպատակով դիմել էին ուժի կիրառման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am