1000х90.jpg (78 KB)

Դավոսում Աբեն թվային տվյալները համեմատել Է բենզինի հետ

Armenpress 17:56, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հունվարի 23-ին Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, թվային տվյալները համեմատել Է բենզինի հետ՝ ակնարկելով ապագայում դրանց հսկայական դերն ամբողջ աշխարհի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ թվային տվյալներին նույն ապագան Է սպասում, ինչ եւ բենզինին 20-րդ դարասկզբին, երբ ոչ ոք դեռեւս չգիտեր՝ ինչ անել դրա հետ:

«Աճի շարժիչն ավելի ու ավելի շատ աշխատում Է ոչ թե բենզինով, այլ թվային տվյալներով»,-ասել Է Աբեն համաժողովի ամբիոնից:

Նրա խոսքով՝ «Մենք դեռ պետք Է գիտակցենք այն իրականությունը, որտեղ տվյալների հոսքը օրակարգի առաջին կետը պետք Է դառնա մեր նոր տնտեսության խնդիրների թվում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am