Xiaomi-ն ցուցադրել Է իր առաջին ծալովի սմարթֆոնը

Armenpress 16:34, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi-ի նախագահ եւ համահիմնադիր Լին Բինը ցուցադրել Է առաջին ծալովի սմարթֆոնը, որն ստեղծել Է Չինաստանի ընկերությունը: Տեսահոլովակը նա հունվարի 23-ին հրապարակել Է Weibo սոցիալական ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ստեղծել ենք ծալովի Էկրանով առաջին սմարթֆոնը, որը պետք Է դառնա աշխարհում առաջին հեռախոսը կրկնակի ծալման հնարավորությամբ»,- գրել Է Լին Բինը: Բացված տեսքով գաջեթն իրենից պլանշետ Է ներկայացնում: Ըստ որում աշխատելու ժամանակ կարելի Է կողային մասերը ծալել եւ սարքը վերածել սմարթֆոնի:

Տեսահոլովակին կից նկարագրության մեջ ասված Է, որ Xiaomi-ին հաջողվել Է լուծել այնպիսի տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ճկուն Էկրանի ստեղծումը եւ MIUI-ի ինտերֆեյսային վերնասարքի ադապտացումը: Լին Բինը նշել Է, որ գաջեթն առայժմ անվանում չունի, դիտարկվում Է երկու տարբերակ՝ Xiaomi Dual Flex եւ Xiaomi MIX Flex, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am