1000х90.jpg (78 KB)

Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի համար արձակած կրակոցով վնասել է սեփական երեխային

Armenpress 15:39, 23 Հունվար, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի վրա կրակելու համար արձակած գնդակով վնասել է սեփական 11-ամյա երեխային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

«Հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս.-ին պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգից, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է նրա որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս.-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը»,-նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am