Եռակի խցիկով եւ USB-C-ով 2019 թվականի iPhone-ը հայտնվել Է տեսանյութում

Armenpress 15:33, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիզայները վերջին լուրերի հիման վրա նկարել Է սմարթֆոնի կոնցեպտը: Դրանց համաձայն, փոփոխությունները լուրջ են: Consepts iPhone ալիքում տեսանյութ Է հայտնվել 2019 թվականի iPhone-ի ռենդերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 9To5Mac-ը:

Նկարը համապատասխանում Է ավելի վաղ ստացված տեղեկատվությանը: Սմարթֆոնը հանդերձված Է եռակի խցիկով, որի սենսորները տեղավորված են քառակուսի բլոկում, ինչպես Huawei Mate 20 Pro-ինն Է: Lightning-ի անջատասարքի փոխարեն տեղադրել են USB-C, մատնահետքերի սքաները տեղադրված Է Էկրանին: Ռենդերներով ցուցադրված սմարթֆոնի առանձնահատկությունն այն Է, որ կորպուսի կտրվածքները հարթ են, ինչպես iPhone 5-ինն Է, այլ ոչ թե կլորացված, ինչպես iPhone X-ինը եւ XS-ինը: Արտաքին տեսքի նման փոփոխությունն արդյոք իրականություն կդառնա, չի հաղորդվում: Նոր iPhone-ի դարձերեսի այլընտրական դիզայնը սենսորների հորիզոնական դիրքն Է, ինչպես V շարքի LG-ինն Է: Ինչի համար Է նախատեսված երրորդ սենսորը, չի հաղորդվում: Ըստ լուրերի, մյուս երկու սենսորների լուծաչափը կկազմի 14+10 մեգապիքսել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am