Պակիստանում ռազմական ինքնաթիռ Է կործանվել. Daily Pakistan

Armenpress 15:04, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հարավ-արեւմուտքի Բելուջստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել Է երկրի ռազմաօդային ուժերի F-7PG բազմանպատակային կործանիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Pakistan հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ կործանիչը վարժական թռիչք Էր կատարում: Վթարի ստույգ պատճառն առայժմ հայտնի չԷ: Այդ միջադեպի հետաքննությամբ զբաղվելու Է հատուկ հետաքննչական խումբը, նշում Է հրատարակությունը: Ներկայում վթարի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռի կործանման գոտին շրջափակված Է: F-7PG կործանիչը Չենդու J-7 չինական կործանիչի՝ Պակիստանի համար մշակված արտահանական տարբերակն Է, որն իր հերթին ռուսական ՄիԳ-21Ֆ-13-ի պատճենն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am