Մեքսիկան ռեկորդ Է սահմանել սպանությունների ցուցանիշով

Armenpress 12:59, 23 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկան 2018 թվականին ռեկորդ Է սահմանել երկրում կատարված սպանությունների թվով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության քարտուղարության զեկույցում, դրանից տվյալներ Է բերել CNN-ը:Ընդամենը մեկ տարում երկրում արձանագրվել Է 33 հազար 341 սպանություն՝ առավելագույն ցուցանիշը նման վիճակագրություն վարելու սկզբից ի վեր: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ դրանց թիվը եղել Է 28 հազար 866, ցուցանիշն աճել Է միանգամից 15 տոկոսով: Մեծացել Է նաեւ կանանց նկատմամբ դատաստանների թիվը: 2018 թվականին եղել Է 861 նման սպանություն՝ մեկ տարի առաջվա 759-ի համեմատությամբ: Ինչպես նշված Է, հանցագործությունների մեծ մասը կապված Է թմրակարտելների կողմից դրսեւորվող դաժանության եւ բռնության հետ:Մեքսիկայում տարին չափազանց անբարենպաստ Է եղել նաեւ լրագրողների համար. սպանվել Է ինը լրագրող:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am