Գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում  

Armenpress 10:55, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա հունվարի 23-ին: Կանանց մենասահքում մարզիկները կարճ ծրագրով հանդես կգան հունվարի 23-ին, իսկ տղամարդիկ` հունվարի 24-ին: Կանանց ազատ ծրագիրը կլինի հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին:

Այս տարի Եվրոպայի գեղասահքի առաջնությունն անցկացվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am