1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրենք Է ընդունել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին

Armenpress 09:49, 23 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել Է օրենք Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Օրենքը ենթադրում Է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք Է պատժամիջոցներ սահմանի նրանց դեմ, ովքեր ֆինանսավորում են Սիրիայի իշխանություններին, ներառյալ հետախուզական ծառայությունները եւ անվտանգության ծառայությունները, Սիրիայի Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ օբյեկտներ են կառուցում եւ նախագծում Էներգետիկայի եւ գործարարության բնագավառում՝ Սիրիայի կառավարության վերահսկողության ներքո: Բացի դանից, պլանավորվում Է պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր պահեստամասեր են տրամադրում «Սիրիայի ավիաուղիների» համար:Այժմ փաստաթուղթը կներկայացվի Սենատի քննարկմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am