ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Սուրենավանում հրազենով երեք անձի վիրավորելու համար կասկածվող անձանց

Armenpress 19:05, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սուրենավանում հունվարի 22-ին հրազենով երեք անձի վիրավորած անձանց ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։ 

Ոստիկանության օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենով կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:

Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am