1000х90.jpg (78 KB)

Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ

Armenpress 18:55, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 17-ին հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Ալ Խառազը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն սոցիալական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նախարարին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվի դեռևս նախորդ տարիներին ձևավորված սերտ փոխգործակցությունը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am