1000х90.jpg (78 KB)

ՀՀ դեսպանը և Աշխաբադի քաղաքապետը կարևորել են Երևանի հետ ուղղակի կապերի հաստատումը

Armenpress 18:46, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 22-ին հանդիպել է Աշխաբադի խյակիմ (քաղաքապետ) Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ (Şamuhammet Durdylyýew):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Քաղաքապետ Դուրդիլիևը ներկայացրել է Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը՝ բնակարանաշինության, կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:

ՀՀ դեսպանը և քաղաքապետը կարևորել են Աշխաբադի և Երևանի միջև ուղղակի կապերի հաստատումը, իսկ առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում՝ երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am