Յուլյա Տիմոշենկոն առաջադրվեց Ուկրաինայի նախագահի թեկնածու

Armenpress 18:24, 22 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը հունվարի 22-ին տեղի ունեցած համագումարում իր առաջնորդին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյին, առաջադրել Է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեծ երկիրն Է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-համագումարում հայտարարել Է Տիմոշենկոն:Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝ պայքարելու նախագահի պաշտոնի համար: 2010 թվականին Տիմոշենկոն, քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով, ձայների 3,48 տոկոս տարբերությամբ պարտվեց Վիկտոր Յանուկովիչին: 2014 թվականին նա պարտվեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որն ընտրվեց առաջին փուլի արդյունքներով:Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել Է դեկտեմբերի 31-ին: Նույն օրն Էլ սկսվել Է նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը եւ փաստաթղթերի հանձնումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրանց գրանցելու համար:Տիմոշենկոն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, վերջին ամիսների ընթացքում մնում Է նախագահական վարկանիշի առաջատարը: Պորոշենկոն պաշտոնապես դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am