Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Armenpress 16:46, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից:

«Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- գրված է հաղորդագրությունում:

Տիգրան Գալստյանի կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1978 թ. 22 հունվար, ք. Երեւան:

Կրթություն

2000թ-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում:

2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2010թ-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2002-2003 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար:

2003-2006 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ:

2007-2008 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական:

2009-2018 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար:

2018թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 2019թ. հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am